211652_close_icon
views-count35771 դիտում article-date 15:40 13-03-2022

Շիրակի մարզում Ճանապարհային ոստիկանության դասակի հրամանատարն ու ավագ տեսուչները օգնության ձեռք են մեկնել Աշոցքի ճանշինին. վերջիններս էլ հատուկ տեխնիկաներով մաքրում են ճանապարհները. որոշ հատվածներում ձյան շերտը անցնում է 1 մետրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի ժամ է, ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Լևոն Միքայելյանը նույն վաշտի ավագ տեսուչներ Ավետիք Քալաշյանն ու Կարապետ Չալաբյանը ուժեղացված ծառայություն են կատարում Գյումրի-Բավրա ավտոճանապարհի  Աշոցքի տարածաշրջանում:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհային ոստիկանները օգնում են Աշոցքի ճանշինին, ովքեր վաղ առավոտվանից սկսել են ճանապարհը ձյան շերտից մաքրելու աշխատանքները, որի բարձրությունը որոշ հատվածներում անցնում  1 մետրը:

Ճանշինականները հատուկ տեխնիկաներով, այդ թվում գրեյդերներով, հեռացնում են ձյունը, սակայն բուքը իր սև գործն է անում:

Ճանապարհային ոստիկանները վարորդների ու քաղաքացիների անվտանգությունից  ելնելով, հորդորում են, որպեսզի նրանք մի քանի րոպե սպասեն, որպեսզի Աշոցքի ճանշինականները բացեն ճանապարհը:

Ճանշինականները հատուկ տեխնիկաներով  մոտ 30 կմ-ոց ճանապարհահատվածից հեռացնում են ձյունը, ինչի շնորհիվ  ճանապարհն անցանելի է դառնում:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր