1213 դիտում
11:05 04-02-2023
ՄԱԿ-ի դատարանի կողմից մեր պահանջը բավարարելու պարագայում Ադրբեջանն իրավական պարտականություն է ունենալու ապաշրջափակել Լաչինի միջանցքը. Սիրանուշ Սահակյան․ «Առավոտ»
«Առավոտ» օրաթերթը գրում է․ «Առնվազն երկու շաբաթ մտքում ունեմ»,- «Առավոտի» հարցին՝ որքա՞ն ժամանակում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որոշում կկայացնի Հայաստանի՝ հրատապ միջոցի վերաբերյալ պահանջի հարցով, այսպես պատասխանեց փաստաբան Սիրանույշ Սահակյանը։
Նա նշեց՝ քանի որ հարցն առնչվում է հրատապ, անհապաղ միջոցի կիրառմանը, որպես կանոն դատարանն ավելի սեղմ ժամկետներում է որոշում կայացնում ու մանրամասնեց. «Անգամ այդ պայմաններում որպես կանոն այն կարող է 1-2 շաբաթից մինչեւ երկու ամիս տեւել։ Հաշվի առնելով, որ դատարանն անհապաղ միջոցի հարց քննարկել է, եւ սա ընթացող գործի շրջանակում նոր անհապաղ միջոցի խնդրանք է, ենթադրում եմ՝ հարաբերականորեն ավելի կարճ ժամկետներում դատարանը հնարավորություն կունենա որոշում կայացնել»։
Հետաքրքրվեցինք՝ եթե դատարանի կողմից Հայաստանի պահանջի բավարարման դեպքում էլ
Ադրբեջանը չկատարի դատարանի որոշումը, ՄԱԿ-ի դատարանը ի՞նչ գործիքակազմ ունի
պարտադրելու Ադրբեջանին, կարո՞ղ է դիմել ՄԱԿ-ի ԱԽ, Սիրանույշ Սահակյանը պատասխանեց.
«Այստեղ արդեն իսկ դատարանի հեղինակության եւ ակտիվության բնույթն է գործոն,
որի ուժով այս որոշումները կատարվում են։ Եթե պետությունն իրավաբանորեն խախտում է,
պարտադիր որոշումը չի կատարում, խախտում է միջազգային իրավունքը, սա միջազգային
պատասխանատվություն առաջ բերում։ Մյուսը, որ դատարանը գործում է ՄԱԿ-ի հովանու ներքո, եւ դատարանի որոշումը չկատարելը սպառնալիք է հենց այս կառույցի հեղինակությանը։ ՄԱԿ-ի դատարանի կողմից մեր պահանջը բավարարելու պարագայում Ադրբեջանն իրավական պարտականություն է ունենալու ապաշրջափակել Լաչինի միջանցքը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1511 դիտում
21:34 14-12-2022
Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով պարտավորեցնել Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը
911 դիտում
20:49 23-01-2023
Բլինքենն Ալիևին կոչ է արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը
1070 դիտում
18:20 29-01-2023
Հռոմի պապը կրկին կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը
Այս բաժնից
871 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»