211652_close_icon

Արզնի համայնքում հակասանիտարական վիճակում գտնվող տարածքը, որտեղից համայնքի ղեկավարի ու բնակիչների կողմից հեռացվել էր մի քանի տոննա աղբ, արդեն դառնում է բնության գողտրիկ անկյուն. կատարվեց ծառատունկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count1504 դիտում article-date 11:46 28-10-2025
Վերջին տարիներին Կոտայքի Արզնի համայնքը՝ համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևի գլխավորությամբ իր աշխաակազմով Արզնին օր օրի դարձնում են անճանաչելի՝ իր դրական բոլոր իմաստներով: 

Հերթական հսկայածավալ ու ազգանվեր աշխատանքներն իրականացվեց համայնքում՝ համայնքի ղեկավարի, նրա աշխատակազմի ու որ արդեն ավանդույթ է դարձել՝ համայնքի ավագ և երիտասարդ սերնդի ներկայացուցիչների ու երեխաների կողմից: 
 
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համայնքի եկեղեցու հարակից տարածքը, որը նախկինում եղել էր Արզնի համայնքի սեփականությունը, տարիներ առաջ ինչ-որ անձ իրենով էր արել, ու Ֆ. Միրզոևի, Կոտայքի մարզպետարանի շնորհիվ երկար ու ձիգ ամիսների պայքարից հետո այն վերադարձվեց համայնքին և առաջինը, երբ սկսեցին այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել համայնքի ղեկավարն ու նրա աշխատակազմը, մի քանի տոննա աղբ հեռացնելն էր:
 
Այդ տարածքում նույնիսկ տիրում էր գարշահոտ վիճակ և մաքրելուց հետո հողային աշխատանքներ իրականացվեցին, իսկ այդ ընթացքում մի քանի դատարկագլուխներ սկսեցին կեղծ տեղեկություններ տարածել, թե իբրև Ֆ. Միրզոևը այդ տարածքի վրա աչք է դրել ու քարե շինություն է կառուցելու: 

Այս դեպքում այդ չարախոսները երազախաբ եղան ու դրա ապացույցը կիրակի օրը՝ հոկտեմբերի 26-ին ամբողջ տարածքում իրականացվեց ծառատունկ, տնկվեցին 6 տեսակի 150-ից ավելի ծառեր ու տնկվեցին նաև արցախյան բոլոր պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած հերոսների անուններով, որոնք ծնվել ու մեծացել են Արզնի համայնքում ու հիմա ամեն հերոս իր անվանական ծառն է ունենալու: 

Երեխաները այնպես էին ոգևորվել, որ ասում էին.
 
«Մենք ինքներս ենք խնամելու մեր տնկած ծառերը, որովհետև մեր համայնքն էլ անմասն չմնաց Հայաստանի ու Արցախի սահմանները անառիկ պահելու գործում: Մենք ուրախ ենք, որ տարիներ հետո հպարտանալու ենք, որ այս գեղեցիկ ծառատունկին նաև մենք ենք մասնակցել»:
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առաջիկայում նաև այդ տարածքը, որը վերածվելու է մի իսկական զբոսայգու, բնության մի գողտրիկ անկյան, տեղադրվելու են նստարաններ, անցկացվելու է արտաքին լուսավորություն՝ լեդ լույսերով: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, այն, որ վերջին տարիներին Կոտայքի մարզի Արզնի բնակավայրը դառնում է անճանաչելի դրական իմաստով՝ անհերքելի է։

Համայնքի այնպիսի փողոցներում են կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ կատարվել, որ նույնիսկ սովետական տարիներին այդ փողոցներում ասֆալտ չէր եղել, բնակիչները երթևեկել են ամռանը փոշու, աշնանը՝ ցեխի պայմաններում։

Համայնքապետ Ֆելիքս Միզոևի և իր թիմի հետևողական աշխատանքների արդյունքում առաջիկայում համայնքում գտնվող եկեղեցուն հարակից տարածքում իրականացվելու էր ծառատունկ, տեղադրվելու են զրուցարաններ, հարմարավետ նստարաններ, անցկացվելու էին զբոսայգում արտաքին լուսավորություն։ Մի խոսքով, ինչպես գյուղացիներն էին ասում ֆոտոլրագրողի հետ զրույցում՝ իրենց համայնքապետի ու նրա թիմի շնորհիվ համայնքն ունենալու է իրենց համար ցանկալի զբոսայգի։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մինչ այդ տարածքը ինչ-որ անձի կողմից օտարվել էր տարիներ առաջ և այն վերածվել էր՝ ոչ այն է աղբավայրի, ոչ այն է փնթի գոմի, ոչ այն է արտաքնոցի, քանի որ այդ անձի կողմից լցվել էին շինարարական ու կենցաղային աղբ, գոմաղբ, չորացած ծառի կոճղեր, ինչը անձրևի ու տաքի պատճառով բորբոսնել էր, ու տարածքում տիրում էր գարշահոտ վիճակ։

Համայնքապետ Ֆ․ Միրզոևի հետևողականության շնորհիվ այդ տարածքը վերադարձվեց համայնքին։ Այդ ընթացքում սակայն մի քանի չարախոսներ շահարկում էին, թե իբրև համայնքապետը այդ տարածքը խլում է, որպեսզի այն կլորիկ գումարով ինչ-որ մեկի վաճառի։

Բարեբախտաբար համայնքի բնակչության մեծ մասը ողջունեց համայնքապետի այդ քայլը, որ այդ ամբողջ տարածքը վերադարձվեց համայնքին, ու այդ վայրից մի քանի բեռնատար, մի քանի տոննա աղբ հեռացվեց, հետո բարեկարգվեց, իսկ առաջիկայում էլ կսկսվի ծառատունկ, ու Արզնի համայնքում իր դռները կբացի երկար սպասված զբոսայգին։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր