211652_close_icon
views-count675 դիտում article-date 11:23 03-02-2023

Ավստրիան արտաքսում է 4 ռուս դիվանագետի

Ավստրիան «անցանկալի անձ» է հայտարարել չորս ռուս դիվանագետների՝ պահանջելով, որ մինչեւ փետրվարի 9-ը նրանք հեռանան երկրի տարածքից։ Արտաքսված դիվանագետներից երկուսը աշխատում են Վիեննայի ռուսական դեսպանատանը, երկուսը՝ Վիեննայում գործող ՄԱԿ-ի ենթակայության ներքո եղած կառույցներում։ Այս մասին Թվիթերում հայտնել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը։

Ավստրիական արտաքին քաղաքական գերատեսչությունում արտաքսված չորս ռուս դիվանագետներից երկուսին մեղադրել են «դիվանագիտական կարգավիճակի հետ ոչ համատեղելի գործունեության ծավալման հաամր», երկուսին՝ «ՄԱԿ-ի կենտրոնակայանի մասին եղած համաձայնագրին հակասող գործողությունների իրականացման համար»։

Ըստ Kurier թերթի՝ ռուս դիվանագետները կասկածվում են լրտեսության մեջ։ Հրատարակության համաձայն՝ Ավստրիայի ԱԳՆ-ն դիվանագետներին արտաքսելու մասին հայտարարել է Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի՝ Կիև այցելության հաջորդ օրը։

Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության սկզբից ի վեր ավելի քան 200 ռուս դիվանագետներ արտաքսվել են ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից։ Հաղորդվում է, որ նրանց գործունեությունը «հակասում է անվտանգության շահերին»: Ռուսաստանը պատասխան քայլեր է ձեռնարկել:

Նմանատիպ նյութեր