3301 դիտում
14:15 28-03-2018
ՆԱՏՕ-ն նույնպես ռուս դիվանագետների է արտաքսում
ՆԱՏՕ-ն ևս ռուս դիվանագետների է արտաքսում՝ ի պատասխան նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/29129583.html]«Ազատությունը»[/url]:
Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը երեկ հայտարարել է, որ 7 դիվանագետի է արտաքսելու ռուսական առաքելությունից և մերժելու է ևս 3-ի հավատարմագրումը՝ այդպիսով 30-հոգանոց ռուսական առաքելությունը հասցնելով 20-ի:
ՆԱՏՕ-ն ռուս դիվանագետների էր արտաքսել նաև Ղրիմի բռնակցումից հետո:
Այսպիսով, վերջին երեք տարիներին ռուսական առաքելությունը Հյուսիսատլանտյան դաշինքում գրեթե կրկնակի կրճատվել է:
Արդեն իսկ 27 երկրներ արտաքսել են 144 ռուս դիվանագետների: Վերլուծաբանների կարծիքով՝ այս գործողությունները հիշեցնում են լրտեսների շուրջ վեճերը «սառը պատերազմի» ժամանակ:
Մարտի 4-ին բրիտանական Սոլսբերի քաղաքում նստարանին անգիտակից վիճակում հայտնաբերված 66-ամյա Սերգել Սկրիպալն ու նրա դուստրը՝ 33-ամյա Յուլիան «ծայրահեղ, բայց կայուն վիճակում» գտնվում են հիվանդանոցում:
Ըստ բրիտանացի քննիչների՝ Սկրիպալներին թունավորել են նյարդապարալիտիկ «Նովիչոկ» նյութով, որը ստեղծվել է Ռուսաստանում:
Նմանատիպ նյութեր
5257 դիտում
16:57 17-03-2018
Սկանդալի ֆոնին Ռուսաստանն արտաքսում է 23 բրիտանացի դիվանագետների
16391 դիտում
22:08 29-03-2018
ՌԴ-ն արտաքսում է 60 ամերիկացի դիվանագետների և փակում է Սանկտ Պետերբուրգում հյուպատոսությունը
714 դիտում
11:23 03-02-2023
Ավստրիան արտաքսում է 4 ռուս դիվանագետի
Այս բաժնից
742 դիտում
16:28 06-01-2025
Վերին Լարսը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար
829 դիտում
16:02 06-01-2025
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին
826 դիտում
15:35 06-01-2025
Սիրիայի նոր իշխանությունները քուրդ զինյալներից պահանջել են վայր դնել զենքերը. Hurriyet