211652_close_icon
views-count1315 դիտում article-date 17:45 26-04-2023

Ռուսաստանը արտաքսում է 10 նորվեգացի դիվանագետի

Նորվեգիայի ազգային ռադիոն հայտնել է, որ Մոսկվայում դեսպանատան տասը աշխատակից հայտարարվել է անցանկալի անձ: Նրանք պետք է լքեն Ռուսաստանը։ Այս մասին Ազգային ռադիոյին հայտնել են Նորվեգիայի ԱԳՆ-ից։

ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է դիվանագետների արտաքսումը` դա կապելով Նորվեգիայում ՌԴ դեսպանատան 15 աշխատակիցների արտաքսելու Օսլոյի որոշման հետ, գրում է kommersant.ru-ն։

Ըստ ռադիոյի՝ Նորվեգիայի դեսպան Ռոբերտ Կվիլեն ապրիլի 26-ի առավոտյան հրավիրվել է ՌԴ ԱԳՆ հանդիպման։ Այնտեղ նրան տեղեկացրել են դեսպանատան աշխատակիցներին արտաքսելու որոշման մասին։

«Մեծ անակնկալ կլիներ, եթե նրանք այլ կերպ արձագանքեին», - ասել է դիվանագետը:

Նմանատիպ նյութեր