211652_close_icon
views-count912 դիտում article-date 22:20 27-01-2023

Բորելը հույս ունի, որ Հարավային Աֆրիկան Ռուսաստանին կհամոզի «դադարեցնել պատերազմն Ուկրաինայում»

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հույս է հայտնել, որ Հարավային Աֆրիկան կօգտվի Ռուսաստանի հետ իր լավ հարաբերություններից, որպեսզի «նրան համոզի դադարեցնել պատերազմն Ուկրաինայում», հաղորդում է Reuters-ը։

«ԵՄ-ն չի խնդրում Հարավային Աֆրիկային ինչ-որ մեկի կողմը բռնել, այլ պարզապես խնդրում է ողջ աշխարհի երկրներին աջակցել ՄԱԿ-ի Կանոնադրությանը»,-ասել է Բորելը՝ ելույթ ունենալով Հարավային Աֆրիկայի արտաքին գործերի նախարար Նալեդի Պանդորի հետ:  

Նա հավելել է, որ ԵՄ-ն Հարավային Աֆրիկան համարում է «կանոնների վրա հիմնված միջազգային կարգի կարեւոր գործընկեր»։

Նմանատիպ նյութեր