Հռոմի պապը պատարագ է մատուցել Բուդապեշտում. Եվրոպային խնրել է դադարեցնել Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում
Մոտ 50 հազար հավատացյալ մասնակցել է կիրակի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Բուդապեշտի կենտրոնում մատուցված պատարագին, հայտնում է Associated Press-ը։
Հունգարիա կատարած եռօրյա այցի ժամանակ Ֆրանցիսկոսը, ինչպես նշում են եվրոպական լրատվամիջոցները, ուշադրություն է դարձրել Ուկրաինայում տիրող իրավիճակին։ Նա Եվրոպային խնդրել է բացել դռներն ուկրաինացի փախստականների և աղքատների համար, խնդրել է, որ Եվրոպան ողջունի միգրանտներին և աղքատներին և դադարեցնի Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում:
Պատարագին ներկա են եղել նաև Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը և վարչապետ Վիկտոր Օրբանը։