2125 դիտում
10:07 27-08-2022
Ինչ տվեց Ուկրաինայում շարունակվող պատերազմն աշխարհին ու Ռուսաստանին․ «Ամերիկայի ձայն»
Ուկրաինայի դեմ իրականացված ներխուժումից վեց ամիս անց պարզ է, որ աշխարհն այլևս երբեք նույնը չի լինի։ Ըստ Ուկրաինայի պաշտոնական տվյալների, այս ընթացքում զոհվել է ուկրաինացի 9000 զինվորական: ՄԱԿ-ի տվյալներով՝ այս երկրում զոհվել է նաեւ մոտ 6000 խաղաղ բնակիչ: Ամենասարսափելին` առնվազն 980 երեխա է սպանվել կամ վիրավորվել: Թվեր, որոնք իրականում կարող են շատ ավելի մեծ լինել: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Ատլանտյան խորհրդից Ռուսլան Թրադի խոսքերով, նման դեպքերում մարդիկ ընտելանում են պատերազմին: «Եվ սարսափելի թվերն այլեւս ուժեղ հույզեր չեն առաջացնում Արեւմուտքում։ Ահա թե ինչից է օգտվում ավտորիտարիզմը՝ ի դեմս Ռուսաստանի նման երկրների»,- ասում է նա։
Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ տնտեսության կորուստները կազմում են ՀՆԱ-ի մեկ երրորդից մինչեւ կեսը։ Խոսքը 500 միլիարդ դոլարի մասին է:
Ավերվել կամ վնասվել է ավելի քան 100 հազար տուն։ Գրեթե հիմնովին կործանվել են Ուկրաինայի Վոլնովախա, Մարիուպոլ, Իզյում, Պոպասնայա, Ռուբիժնե, Սեւերոդոնեցկ քաղաքները:
Այս պահին միայն Եվրոպայում գրանցվել է Ուկրաինայից մոտ 7 միլիոն փախստական: Եվս 8 միլիոնը ներքին տեղահանվածների շարքում են։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնել է, որ ուկրաինացի երեխաների կեսից ավելին փախստական է այսօր:
Ռուսական քարոզչական համակարգն էլ փախստականների խնդիրը ցինիկորեն օգտագործում է ապակայունացնելու իրավիճակը այն երկրներում, որոնք ուկրաինացի ամենամեծ թվով փախստականներին են ընդունել: Տարբեր հարթակներով տարածվում են լուրեր «փախստականների կողմից իրականացվող հանցագործությունների, վատ պահվածքի, տեղի բնակչության դեմ իրականացվող հարձակումների» մասին:
Անցած 6 ամիսների ընթացքում Եվրոպայում սպառողական ապրանքների գներն աճել են 8,9 տոկոսով: Գազի գինը մեկ մեգավատ/ժամի համար հասել է 240 դոլարի:
Սկզբում դա շփոթություն առաջ բերեց եվրոպական հասարակության մեջ, ասում են վերլուծաբանները ու նշում, որ մի շարք երկրներ մեծապես են կախված ռուսական գազի ներկրումներից: «Սակայն ժամանակի ընթացքում մարդիկ աստիճանաբար հարմարվեցին տնտեսական կորուստներին»,- ասում է Ինգա Նասլունդը՝ Ստոկհոլմի Olof Palme-ի անվան միջազգային կենտրոնից:
Ուկրաինան աշխարհին տալիս է ամբողջ արևածաղկի յուղի կեսը։ Ուկրաինային բաժին է ընկնում եգիպտացորենի համաշխարհային առևտրի 15 և ցորենի համաշխարհային առևտրի` 10%-ը: Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլին ասել է.«36 երկրներ իրենց հացահատիկի ավելի քան 50 տոկոսը ներկրում են Ուկրաինայից»:
Նրա խոսքով՝ վերջին վեց ամիսների ընթացքում սովի առջեւ կանգնած մարդկանց թիվն ավելացել է՝ հասնելով 323 միլիոնի։ 43 երկրներում 49 միլիոն մարդ սննդի մատակարարման խափանումների վտանգի տակ է:
Ամերիկյան զենքի, մասնավորապես՝ բարձր շարժունակ HIMARS (ՀԱՅՄԱՐՍ) բազմակի օգտագործման հրթիռային համակարգերի շնորհիվ Ուկրաինան կարողացավ զսպել Ռուսաստանի հրետանային գործողությունները։ Այս ընթացքում ընդլայնվում է ՆԱՏՕ-ն: Փորձագետներից Ինգա Նասլունդը հիշեցնում է Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը դաշինք: «Բալթիկ ծովը դառնում է «ՆԱՏՕ-ի ծով»՝ ընդդեմ Ֆիննական ծոցում և Կալինինգրադում ռուսական ներկայության»,- ասում է նա:
Սակայն միջազգային հաստատությունները, այդ թվում ՄԱԿ-ն, այս ընթացքում ցույց տվեցին իրենց թուլությունը:
Եվրոպան պատրաստ չէր անմիջապես հրաժարվել ռուսական նավթից ու գազից և շարունակում է սպառել դրանք՝ փաստացի վճարումներ կատարելով ագրեսորին։
«Իրականությունն այն է, որ ոչ միայն Եվրոպան, այլ ամբողջ աշխարհն այլևս նույնը չէր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկսված և ԽՍՀՄ փլուզմամբ ավարտված ժամանակաշրջանը հանգեցրեց վակուումի, կասկածելի հանգստության, որն Արևմուտքում ստեղծեց «միամտության պղպջակ» և կեղծ զգացում, որ հին աշխարհը երբեք չի վերադառնա, եւ որ Եվրոպայում պատերազմ այլեւս երբեք չի լինի։ Բայց աշխարհը սխալվեց: Վերլուծաբաններից Ռուսլան Թրադը հիշեցնում է, որ դեռ 1990-ականներին պատերազմներ էին ընթանում Հարավսլավիայում։ Նա ցավով է ասում , որ ժամանակին մեծ ուշադրություն աշխարհը չդարձրեց Վրաստանին, Չեչնիային, Լեռնային Ղարաբաղին, Մոլդովային, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանին:
Սակայն այսօր արեւմտյան երկրները ստիպված են խոստովանել, որ Ուկրաինան պայքարում է ոչ միայն իր ինքնիշխանության, այլեւ 21-րդ դարի միջազգային իրավունքի համար։ Եվրոպան աստիճանաբար սկսեց հասկանալ, որ պետք է ինչ-որ բան անի։ Հասկացավ, որ քաղաքական կամքի առկայության դեպքում կարելի է կանոններ սահմանել, և ցանկացած ոք, ով պաշտպանում է ավտորիտարիզմը, կարող է պատժվել։ Դեռ շատ բան կա անելու, բայց այս ուղղությամբ շարժումն արդեն սկսվել է, ասում են փորձագետները:
Ռուսաստանին մոտ գտնվող ժամանակակից երկրերից որեւէ առաջնորդ դեռ երկար տարիներ այլեւս չի վստահի Կրեմլին:
Ռուսաստանի հետ փոխգործակցության ավելի պատմական փորձ ունեցող երկրները, հատկապես հետխորհրդային երկներն այսօր ավելի են միավորվում են ընդդեմ Ռուսաստանի․․․ Երկիր, որն անցած վեց ամիսների ընթացքում բանակում տվել է մոտ 80 հազար զոհ: Սա մի քանի անգամ ավելի է, քան Աֆղանստանում Խորհրդային Միության կրած կորուստները ամբողջ մի տասնամյակի ընթացքում։
Հնարավո՞ր է պատկերացնել, որ ասենք հինգ տարի հետո կգտնվի որեւէ ուկրաինացի, որը պատրաստ կլին ինչ-որ բան սովորել ռուսական մեծ մշակույթից: Այս հարցն են տալիս փորձագետները, եւ իրենք էլ պատասխանում՝ ոչ:
Կրեմլի գործողությունները հսկայական հարված հասցրին ոչ միայն Կրեմլին, այլ նաեւ Ռուսաստանի իսկական ժառանգությանը: Պատերազմի ամենամեծ հետևանքն իր վրա է զգալու հենց Ռուսաստանը: Պուտինի ու նրա կայսերամետ շրջապատի կողմից պաշտպանված ու այսպես կոչված «ռուսական աշխարհ» գաղափարն այլեւս ոչնչացվել է հենց Մոսկվայի կողմից:

Նմանատիպ նյութեր
3465 դիտում
09:13 06-05-2022
Պատերազմն Ուկրաինայում և Մայիսի 9-ը. իրադարձությունների զարգացման հնարավոր հետևանքները․ «Ամերիկայի ձայն»
2075 դիտում
09:25 12-02-2019
Հայաստանն աշխարհին ցույց տվեց փոփոխությունների հասնելու խաղաղ ուղին․ «Ամերիկայի ձայն»
897 դիտում
22:20 27-01-2023
Բորելը հույս ունի, որ Հարավային Աֆրիկան Ռուսաստանին կհամոզի «դադարեցնել պատերազմն Ուկրաինայում»
Այս բաժնից
856 դիտում
07:21 09-11-2024
Նիկոլ Փաշինյանն ու գործադիրի անդամները ԱԺ կգնան. հաջորդ շաբաթը թեժ է լինելու. «Ժողովուրդ»
1150 դիտում
09:00 08-11-2024
ՔՊ-ն ապահովում է իր վերարտադրումը 2026թ.-ի ընտրություններում. փոփոխություններ ԸՕ-ում. «Ժողովուրդ»