211652_close_icon
views-count888 դիտում article-date 22:18 10-01-2023

Երևանում տեղի կունենա աշխարհահռչակ դաշնակահար Դենիս Մացուևի համերգը

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի նախաձեռնությամբ փետրվարի 1-ին և 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հանրահայտ դաշնակահար Դենիս Մացուևի համերգը:

Ինչպես հայտնում են փառատոնի գրասենյակից, փետրվարի 1-ին Դենիս Մացուևի հետ ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան): Ծրագրում կհնչեն Սերգեյ Ռախմանինովի Սիմֆոնիկ պարերը և Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը:

Փետրվարի 2-ին տեղի կունենա Դենիս Մացուևի մենահամերգը: Կհնչեն հետևյալ ստեղծագործությունները՝

Չայկովսկի,  «Տարվա եղանակները»

Ռախմանինով, Էտյուդ-պատկեր, երկ 39 № 2, լյա մինոր

Ռախմանինով, Պրելյուդ, երկ 23 № 5 սոլ մինոր

Մուսորգսկի, Պատկերներ ցուցահանդեսից:

Նմանատիպ նյութեր