Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ դաշնակահար Նիկոլայ Լուգանսկին
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ելույթ կունենա աշխարհահռչակ դաշնակահար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Լուգանսկին: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ նա կկատարի Պրոկոֆևի և Չայկովսկու ստեղծագործություններից: Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը և Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։