211652_close_icon
views-count859 դիտում article-date 13:31 10-01-2023

Այսօր Ֆրանսիայում տեղի կունենա ցույց՝ ի աջակցություն Արցախի. Վալերի Բուայե

Հունվարի 10-ին, ժամը 18.30-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի շենքի առջեւ նախաձեռնվել է հանրահավաք՝ ի աջակցություն Արցախի։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն։

«120 հազար արցախահայեր, որոնք տուժում են Ադրբեջանի վայրի շրջափակումից, մեր աջակցության հույսն ունեն։ Եվ այսպես, եկեք հունվարի 10-ին, երեքշաբթի օրը, ժամը 18.30-ին հանրահավաք կազմակերպենք խորհրդարանի շենքի առջեւ։ Ավաղ, հայերի կյանքի հանդեպ ազատ աշխարհի առաջնորդներն անտարբեր են, ոմանք կոկորդիլոսի արցունքներ են թափում, բայց չեն գործում։

Երեքշաբթի, հունվարի 10-ին, ժամը 18.30-ին ԵՍ նույնպես կասեմ ՈՉ ադրբեջանական դիկտատուրային»,- գրել է Բուայեն։

Նմանատիպ նյութեր