211652_close_icon
views-count1284 դիտում article-date 16:29 27-09-2022

Էրդողանն ու Ալիևը հայերին անվանում են «սրի մնացորդներ» և ցանկանում են ավարտին հասցնել ցեղասպանությունը․ Վալերի Բուայե

Ֆրանսիայի Սենատի պատգամավոր Վալերի Բուայեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակում պատասխանել է ֆրանսիական cnews.fr-ի հարցերին ու դատապարտել Էրդողանի ցեղասպանական ծրագիրը։

«Այն, ինչ ուզում են անել Ալիևը և նրա դաշնակից Էրդողանը, գործն ավարտին հասցնելն է, նրանք հայերին անվանում են «սրի մնացորդներ» և ցանկանում են ավարտին հասցնել ցեղասպանությունը»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել է Վալերի Բուայեն։

Ավելի վաղ նա Facebook-ի իր էջում գրել էր. ««Հրավիրում եմ Ֆրանսիային եվրոպական և միջազգային կառույցների հետ մեծ շարժում սկսել Հայաստանի համար: Ռուսաստանի կողմից հարձակման ենթարկված Ուկրաինայի և Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկված Հայաստանի միջև երկակի ստանդարտներ չեն կարող լինել»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր