211652_close_icon
views-count669 դիտում article-date 17:11 20-12-2022

Վենետիկի հանձնաժողովում քննարկվել է ՀՀ-ում դատավորին պատասխանատվության ենթարկելու որոշումներին առնչվող նախագիծը

Վենետիկի հանձնաժողովում քննարկվել է ԲԽԴ-ում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումների բողոքարկման մեխանիզմների ներդրմանն ուղղված նախագիծը:

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանը մասնակցել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի» 133-րդ լիագումար նիստին:

Նիստի ընթացքում քննարկվել է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է ներդնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության արդյունքում կայացվող որոշումների բողոքարկման կառուցակարգ:

Արտյոմ Սուջյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել հանձնաժողովին ՀՀ-ում իրականացվող դատական և իրավական բարեփոխումներին տրամադրվող շարունակական ու արդյունավետ օժանդակության համար:

Նիստի շրջանակներում իրականացվել է մտքերի փոխանակում նախարարի խորհրդականի և հանձնաժողովի ներկայացուցիչների միջև, որից հետո հաստատվել է հանձնաժողովի կարծիքը նախագծի վերաբերյալ, որով հանձնաժողովը դրական է գնահատել առաջարկվող բարեփոխումների իրականացումը և ընդգծել, որ նախագիծը նպատակ է հետապնդում արձագանքել հանձնաժողովի կողմից նախկինում արված առաջարկություններին:

Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հրապարակվել է հանձնաժողովի պաշտոնական կայքում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր