1914 դիտում
15:30 01-08-2019
ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ-ի որոշումների արդյունքում դատավորներին պատասխանատվության ենթարկելու նախագիծը մշակել ենք. նախարար․ Tert.am
Դատական օրենսգրքում փոփոխությունները նախատեսվում են, մենք արդեն իսկ մշակել ենք նախագիծը և կդնենք հանրային քննարկման: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած որոշումների արդյունքում դատավորներին պատասխանատվության ենթարկելու նախագծին: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2019/08/01/rustam-badasyan/3062318]Tert.am[/url]-ը։
«Միջազգային դատարանների կողմից դատական ակտ կայացնելու հիմքով դատարանների և դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը կա, սակայն նույնիսկ հարուցման փուլում ոչ թե ինքնաբերաբար պետք է բերի հարուցման, այլ հարուցող մարմինն ինքը պետք է գնահատի տվյալ դեպքում դատավորի կողմից նյութական կամ դատավարական նորմի կոպիտ խախտում եղե՞լ է, թե ոչ: Վերջում պետք է ԲԴԽ-ն գնահատի՝ կա՞ կարգապահական վարույթի հիմք, թե ոչ»,- մանրամասնեց նա:
Ինչ վերաբերում է վեթինգի մասին նախագծին, նախարարը նշեց. «Դատական օրենսգիրքը, ինչպես ասացի, մշակվում է: Նախագծի մի հատվածը, որով կարգավորվում է գույքային հիմքով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելը, գրեթե պատրաստ է»:
Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/08/01/rustam-badasyan/3062318]սկզբնաղբյուր[/url] կայքում։
Նմանատիպ նյութեր
2586 դիտում
09:03 31-07-2019
Դատավորները կարգապահական պատասխանատվության կենթարկվեն ՄԻԵԴ որոշումների արդյունքում․ «Ժողովուրդ»
1523 դիտում
10:49 28-04-2022
Նոր կարգավորումներ դատավորներին պատասխանատվության ենթարկելու համար. «Ժողովուրդ»
2442 դիտում
11:47 02-02-2018
ՄԻՊ-ի և ՍԴ-ի աշխատակազմերը համատեղ մշակել են ՍԴ որոշումների կատարմանն ուղղված օրենքների նախագծեր
Այս բաժնից
1006 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
847 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1186 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին