Բարձրագուն դատական խորհուրդը մերժել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը
Ապրիլի 1-ին «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ
հոդվածի 6-րդ մասի, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման
վրա Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր
իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանին կարգապահական պատասխանատվության
ենթարկելու հարցի վերաբերյալ կայացված որոշման եզրափակիչ մասը:
Բարձրագույն դատական խորհուրդը, դռնփակ նիստում քննության առնելով Հայաստանի
Հանրապետության արդարադատության նախարար Ա. Զեյնալյանի 2019 թվականի մարտի 4-ի թիվ 59-Ա
որոշմամբ ներկայացված միջնորդությունը, լսելով միջնորդության առնչությամբ Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարի հաղորդումը, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանի բացատրությունը, ուսումնասիրելով
կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները, որոշեց մերժել այն:
Բարձրագույն դատական խորհուրդը հանգել է այն եզրակացության, որ Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարի միջնորդությամբ արձանագրված խախտումն առկա է, սակայն այն «Հայաստանի
Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով չի
կարող որակվել որպես ակնհայտ՝ նկատի ունենալով իրավական հիմքերի անկատարությունը և ոչ միասնական
դատական պրակտիկան:
[b]Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]