211652_close_icon
views-count1735 դիտում article-date 21:04 27-09-2019

Գագիկ Խաչատրյանի պաշտպանները դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հաղորդում են ներկայացրել. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/09/27/Gagik-khachatryan/3104180?fbclid=IwAR0RQWRX_1BrxSgUxviaNfMUstIBkWDBiOPjyhCiCC9gw3R3ziK0Q1MT6CQ]Tert.am[/url]-ը գրում է. Առաջին ատյանի դատարանը, ըստ էության, թույլ է տվել, ակնհայտ և կոպիտ խախտումներ։ Այս մասին այսօր Վերաքննիչ դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ պաշտպաններն արդեն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հաղորդում են ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարին և Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովին։ Սարգսյանի խոսքով՝ խնդիրը հետևյալն է․ «Երբ անձին ներկայացնում են կալանավորման միջնորդություն, պարտադիր պետք է դատարանին ներկայացվեն նյութեր, որոնց հիման վրա դատարանը կարող է ողջամիտ ենթադրություն անել՝ արդյո՞ք այն մեղադրանքը, որ անձին ներկայացվում է, ինքը կապ ունի՞ այդ մեղադրանքների հետ։ Սա պարտադիր պայմանի նվազագույն շեմ է, որ դատարանը պետք է հաստատի, որ կարողանան անձին կալանավորել։ Խոսքը հիմնավոր կասկածի մասին է»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ դատարանի դատական ակտը ուսումնասիրելով և դատարանի տրամադրության տակ առկա նյութերը ուսումնասիրելով ակնհայտ է դառնում, որ դատարանն իր տրամադրության տակ ընդհանրապես չի ունեցել առաջադրված մեղադրանքի վերաբերյալ որևէ փաստական տվյալ։ «Պետք է անձերից վեր կանգնեն, դատարանը չի կարողացել անձերից վեր կանգնել»,-նշեց Երեմ Սարգսյանը՝ ընդգծելով, որ Գագիկ Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Պաշտպանը տեղեկացրեց նաև, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի որոշմամբ կալանք է դրվել Գագիկ Խաչատրյանի գույքի վրա։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/09/27/Gagik-khachatryan/3104180?fbclid=IwAR0RQWRX_1BrxSgUxviaNfMUstIBkWDBiOPjyhCiCC9gw3R3ziK0Q1MT6CQ]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր