ԱՄՆ-ի քաղաքականությունը Մոսկվային և Վաշինգտոնին կանգնեցնում է ուղիղ բախման եզրին. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը Մոսկվային և Վաշինգտոնին կանգնեցնում է ուղիղ բախման եզրին։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Վտանգավոր և անհեռատես քաղաքականությունը... ԱՄՆ-ին և Ռուսաստանին դնում է ուղղակի առճակատման եզրին»,- ասել է Զախարովան։
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի ցանկությունը՝ պահպանել ամերիկյան գերիշխանությունը՝ անտեսելով նոր աշխարհաքաղաքական իրողությունները, ինչպես նաև անվտանգության երաշխիքների շուրջ կառուցողական երկխոսություն վարելու ցանկության բացակայությունը «հանգեցրել է օրինաչափ արդյունքի»։
«Աֆղանստանում տեղի ունեցած աղմկահարույց ֆիասկոյից հետո Ամերիկան ավելի ու ավելի է ներքաշվում նոր հակամարտության մեջ՝ ոչ միայն աջակցելով Կիևում նեոնացիստական ռեժիմին ֆինանսներով և զենքերով, այլև մեծացնելով իր ռազմական ներկայությունը»,- ընդգծել է գործակալության ներկայացուցիչը։
Զախարովան կոչ է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին հստակ գնահատել իրավիճակը և «վտանգավոր էսկալացիայի պարույր չպտտել»։
Նա նշել է, որ Ռուսաստանի իշխանությունները ձգտում են երկու երկրների հարաբերությունները դարձնել կայուն և կանխատեսելի, սակայն մինչ այժմ այս հարցում լավատեսության հիմքեր չեն տեսնում։
«Ռուսաստանը շահագրգռված է նվազեցնել լարվածությունը և համաձայնեցնել խաղաղ գոյակցության սկզբունքները՝ հիմնված փոխադարձության վրա»,- ամփոփել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ նշելով, որ Ռուսաստանը չի հրաժարվում տարբեր մակարդակներում ԱՄՆ-ի հետ շփումից: