Թիլերսոնը հորդորել է Մոսկվային և Վաշինգտոնին՝ շփման կետեր փնտրել
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կարևոր է համարել ԱՄՆ-ի և ՌԴ-ի կողմից շփման կետերի որոնումը, չնայած լարված հարաբերություններին։ Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«ՌԴ-ի հետ հարաբերությունները լարված են: Բայց կարևոր է, որ 2 միջուկային տերությունները շփման կետեր փնտրեն»,- ասել է նա ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Ինչպես հայտնում է աղբյուրը` որպես համագործակցության օրինակ պետքարտուղարը նշել է Սիրիան: