Վրաստանի արտգործնախարարը Մոսկվային կոչ է անում դադարեցնել ագրեսիվ քաղաքականությունը
Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել ագրեսիվ քաղաքականությունը ինքնիշխան պետությունների նկատմամբ։
Այս մասին նա հայտնել է Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ամբիոնից:
Վրացի պաշտոնյան վերահաստատել է պաշտոնական Թբիլիսիի աջակցությունը Կիևին և նշել, որ Ուկրաինան միակ դեպքը չէ՝ հիշատակելով նաև Աբխազիան ու Հարավային Օսիան։