32389 դիտում
13:37 19-03-2022
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են 2 Ford Transit-ներ, կա վիրավոր, օպերատիվ են գործել փրկարարները, Թալինի հիվանդանոցի բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56 կմ հատվածում բախվել են 2 Ford Transit մակնիշի ավտոմեքենաներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։
Օպերատիվ է գործել Թալինի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։
Վերջիններս վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։
Վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև նույն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերտիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահան Նասոյանի գլխավորությամբ։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+