211652_close_icon
views-count740 դիտում article-date 15:11 07-12-2022

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Սպիտակի բժշկական կենտրոն

Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի ուղեկցությամբ այցելել է Սպիտակի բժշկական կենտրոն: Տեղեկացնում է Սպիտակի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը։

Դեռ ամիսներ առաջ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին վթարի էին ենթարկվել Ճապոնիայի քաղաքացիներ, տեղափոխվել Սպիտակի բժշկական կենտրոն, վիրահատվել, ստացել անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել՝  իրենց հետ տանելով բժշկական կենտրոնի բուժանձնակազմի ջերմությունն ու  հոգատար վերաբերմունքը:

Բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանի եւ Լոռու մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լուսինե Վարդանյանի ուղեկցությամբ դեսպանը շրջեց հիվանդանոցում, ծանոթացավ պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, հանդիպեց նաեւ իրենց քաղաքացիներին վթարից հետո վիրահատած բուժանձնակազմին: 

Դեսպան Ֆուկուսիմա Մասանորին իր հերթին շնորհակալություն հայտնեց բժշկական կենտրոնի անձնակազմին՝ ի դեմս տնօրենի, ջերմ ընդունելության ու բնակչությանը մատուցվող որակյալ ծառայությունների համար՝ խոստանալով, որ սա առաջին, բայց ոչ վերջին այցը կլինի  հարազատ դարձած բժշկական կենտրոն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր