1174 դիտում
20:14 17-08-2023
Սպիտակի բժշկական կենտրոնին Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ կտրամադրվեն բժշկական կարևորագույն սարքավորումներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սպիտակի բժշկական կենտրոնի ֆեսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Սպիտակի բժշկական կենտրոնին Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ կտրամադրվեն բժշկական կարեւորագույն սարքավորումներ։
«Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան «Մարդկային անվտանգության ծրագրերի» շրջանակում Սպիտակի բժշկական կենտրոնին առաջիկայում կտրամադրվեն բժշկական կարեւորագույն սարքավորումներ:
Դրամաշնորհի պայմանագիրը կնքվել է «Սպիտակ Ֆերմեր» ՀԿ-ի եւ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան միջեւ: Հանդիսավոր միջոցառմանը ներկա է եղել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուսիմա Մաշանորին, Առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, առողջապահական եւ ՏԻՄ ոլորտի ներկայացուցիչներ:
Ծրագրի ընթացքում նախատեսվում է ձեռք բերել գաստորոկոլոնոսկոպիկ սարքավորումների լրակազմ, որը նվիրաբերվելու է Սպիտակի բժշկական կենտրոնին: Նախատեսվում է նաեւ վերանորոգել եւ կահավորել գաստրոկոլոնոսկոպիայի համար նախատեսված սենյակը:
Սպիտակի բժշկական կենտրոնը՝ Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ, այսուհետ կունենա ժամանակակից գաստրոկոլոնոբրոնխոսկոպ, ինչը ուռուցքային, այդ թվում՝ կոլոռեկտալ ուռուցքի վաղ հայտնաբերման գերժամանակակից հետազոտություն է: Մինչ այս պահը բժշկական կենտրոնում առկա է եղել միայն գաստրոսկոպ, այն էլ 30 տարվա արտադրության: Մարզի այն պացիենտները, որոնք կարիք են ունեցել անհրաժեշտ հետազոտությունների, ուղեգրվել են մայրաքաղաքային բժշկական հաստատատություններ, մինչդեռ ստացվող նորագույն սարքավորումներն այսուհետ թույլ կտան ժամանակին եւ ճգրիտ ախտորոշել ուռուցքային հիվանդությունները, որի արդյունքում կունենանք բազմաթիվ փրկված կյանքեր:
Իր խոսքում Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը կարեւորելով սարքավորումների անհրաժեշտությունը, շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատանն ու բոլոր այն անձանց ու կառույցներին, որոնց շնորհիվ բժշկական կենտրոնը շարունակում է առաջ ընթանալ՝ տարածաշրջանի ազգաբնակչությանը մատուցելով որակյալ եւ արդյունավետ բուժօգնություն:
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մաշանորին եւ Սպիտակի բժշկական կենտրոնի վիրաբույժ Նարեկ Ամիրյանը համատեղ կատարել են «Երազի իմ երկիր հայրենի» երգը:
Սպիտակի բժշկական կենտրոնի մամուլի ծառայություն»։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1821 դիտում
13:35 14-03-2019
Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնին նվիրաբերվեցին անասնաբուժական սարքավորումներ և գործիքներ
Այս բաժնից
706 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
820 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ
880 դիտում
21:59 23-12-2024
Դավիթ Խուդաթյանը քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր