13139 դիտում
17:12 02-05-2023
Սպիտակի բժշկական կենտրոնի բուժանձնակազմը հերթական անգամ ապացուցեց, որ իրենք նույնպես չեն զիջում հանրապետությունում հայտնի շատ բժշկական կենտրոնների․ 27-ամյա կնոջ կյանքը Սպիտակի ԲԿ-ի բժիշկների շնորհիվ փրկվել է
Սպիտակի ԲԿ ընդունված 27 տարեկան կնոջ կյանքը հնարավոր եղավ փրկել հմուտ բժիշկների ճշգրիտ ախտորոշման, ցուցաբերած անհետաձգելի բուժօգնության և համապատասխան բուժման շնորհիվ։ Տեղեկացնում է Սպիտակի ԲԿ-ն։
Հիվանդանոց տեղափոխված երիտասարդ կնոջ մոտ մոտ առկա էր գիտակցության կորուստ, ճնշման անկում, շնչարգելություն, հետկրծոսկրային ցավ, ռեֆլեկտոր կարճատև սրտի կանգ:
Բժշկական թիմի (սոմատիկ բաժանմունքի ղեկավար Թամարա Լամբարյան, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Գոռ Հովհաննիսյան, բժիշկ ռադիոլոգներ Հայկ Հարությունյան, Անի Կյուրեղյան, անհետաձգելի բուժօգնության բուժքույր՝ Անի Սահակյան) կողմից ցույց է տրվել անհրաժեշտ եւ անհապաղ բուժօգնություն:
Իրականացվել է լաբորատոր գործիքային հետազոտություններ, նշանակվել կրծքավանդակի КТ (համակարգչային շերտագրություն) հետազոտություն, որն իրականացվել է Սպիտակի ԲԿ-ում առկա #Siemens ընտանիքի վերջին սերնդի #SOMATOM go. UP համակրգչային շերտագրման սարքով:
Կատարվել է կրծքավանդակի ՀՇ հետազոտություն՝ ն/ե բոլյուսային կոնտրաստավորմամբ, որի արդյունքում շատ արագ ախտորոշվել է աջ և ձախ թոքային զարկերակների, վերջիններիս բլթային, սեգմենտար և սուբսեգմենտար ճյուղերի թրոմբոէմբոլիա:
Թոքային զարկերակների թրոմբոէմբոլիան (ԹԶԹԷ) անոթների խցանումն է թրոմբոտիկ մասսաներով, որոնք ավելի հաճախ առաջանում են երակային ցանցում (hաճախ ԹԶԹԷ-ն զարգանում է որպես ստորին վերջույթների խորանիստ երակների թրոմբոզի (ԽԵԹ) բարդություն), աջ փորոքում կամ աջ նախասրտում:
Բացի բուն թրոմբոէմբոլիայից, թոքային զարկերակի խցանման պատճառ կարող են լինել բակտերային, ճարպային կամ գազային էմբոլները օտար մարմինները, ուռուցքաին քայքայման ընթացքում առաջացուղ զանգվածները, սրտամկանի տարածուն իշեմիկ վնասումների, բակտերիալ սեպտիկ էնդոկարդիտի ժամանակ դիտող ԹԶԹԷ-ն պոկված սրտամկանի փականներով կամ դրանց փեղկերով, սրտի աջ կեսի միկսօմաները, արյան մակարդելիության գենետիկական ժառանգական խանգարումները։
ԹԶԹԷ-ի կարևորությունը որոշվում է ընթացքի ծանրությամբ, մեծ մահացությամբ, որոշ դեպքերում ախտորոշման դժվարությամբ՝ պայմանավորված երբեմն անախտանիշ ընթացքով, կլինիկական դրսևորման բազմաձևությամբ, տարբեր ախտաբանությունների դեպքում զարգացման մեծ հաճախականությամբ:
ԹԶԹԷ-ն՝ որպես սրտանոթային հանկարծամահության պատճառ, երրորդն է սրտամկանի ինֆարկտից և գլխուղեղի կաթվածից հետո:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը