211652_close_icon
views-count1034 դիտում article-date 14:44 06-12-2022

Ռուսաստանը շարժական հրթիռային համակարգեր է տեղակայել Կուրիլյան կղզիներում

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ շարժական պաշտպանական հրթիռային համակարգեր է տեղակայել Կուրիլյան կղզիների հյուսիսային հատվածում:

Գերատեսչությունը հայտարարել է, որ Պարամուշիր կղզու վրա տեղադրվել են «Բաստիոն» համակարգերը, որոնք կարող են 500 կիլոմետր հեռահարությամբ հրթիռներ արձակել:

Կուրիլյան կղզիները ռազմավարական դիրք ունեն Ռուսաստանի և Ճապոնիայի միջև: Ճապոնիան հավակնում է Ռուսաստանի հսկողության տակ գտնվող կղզիների հարավային հատվածին: Տարածքային վեճը սկիզբ է առել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, երբ խորհրդային զորքերը գրավեցին Կուրիլյան կղզիները Ճապոնիայից:

Նմանատիպ նյութեր