Ռուսաստանը պատրաստվում է հավելյալ C-400 համակարգեր տեղակայել Ղրիմում
Ռուսաստնը Ղրիմ կուղարկի հավելյալ C-400 զենիթահրթիռային համակարգեր։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ռազմաօդային ուժերի և ՀՕՊ 4-րդ բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Սևստյանովը, հաղորդում է Ria Novosti-ն։
Նա, սակայն, հրաժարվել է նել ժամկետը, որի ընթացքում C-400 համակարգերը պետք է ուղարկվեն Ղրիմ և տեղակայվեն այնտեղ։
Սևաստյանովի խոսքով՝ Ղրիմում բացի C-400-ներից, հսկողություն կսահմանվի նաև C-300 համակարգերի կողմից։ Առավելությունը կտրվի առավել ժամանակակից, թվային C-400 համակարգերին։