Ռուսաստանը Սիրիայում «Красуха-4» նորագույն համակարգեր է տեղակայել. տեսանյութ
Ռուսական ուժերը Սիրիայում տեղակայել են նորագույն ռադիոէլետրոնային պայքարի՝ «Красуха-4» համակարգեր, հայտնել է «Звезда» հեռուստառադիոընկերությունը:
Նշվում է, որ դա նկատելի է տեսագրության մեջ, որը տեղադրվել է նույն ռադիոհեռուստաընկերության կայքում:
Տեսագրությունում երևում է, թե ինչպես է Սիրիայի Խմեյմիմ օդակայանում մարտական խնդրի ավարտից հետո վայրէջք կատարում ռուսական Cy-25 մարտական ինքնաթիռը, իսկ հետին պլանում երևում է «Красуха-4»-ին նմանվող համակարգ:
«Красуха-4» համակարգերը նախատեսված են ավիացիոն հարվածները ճնշելու և անօդաչու սարքերին դիմակայելու համար: