1216 դիտում
23:03 03-12-2022
Ստեփանակերտում Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ երաժշտական և պարային կատարումներով են հանդես եկել Շուշիի ու Հադրութի արվեստի դպրոցների, Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի, «Արցախի ձայներ» նախագծի ու Ստեփանակերտի քաղաքապետարանին կից մշակույթի տան սաները, ինչպես նաև «Ղարաբաղ» էստրադային, «Մենք ենք մեր սարերը» երգի, պարի ու Աշոտ Բաբայանի անվան պարի պետական համույթները։
Կայքի հետ զրույցում Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության Սոցիալական աջակցության և հաշմանդամների հիմնահարցերի վարչության պետ Սամվել Իսրայելյանը կարևորել է պետության կողմից ցուցաբերվող աջակցությունը հաշմանդամություն ունեցող քաղաքացիների սոցիալ-կենցաղային և առողջական խնդիրների լուծման գործում՝ նշելով, որ նման միջոցառումները առիթ են ևս մեկ անգամ ուշադրություն դրսևորելու նրանց նկատմամբ:
«Մենք պետք է շարունակենք անել ամեն ինչ, որպեսզի հաշմանդամներն իրենց զգան իրենց որպես հասարակության լիարժեք անդամներ։ Այսօրվա միջոցառման նպատակն էլ նրանց ինչ-որ չափով մշակութային կյանքին ներգրավելն է», -ասել է նա։

Նմանատիպ նյութեր
3536 դիտում
22:20 03-12-2016
Մարզական միջոցառում պաշտպանության նախարարությունում` նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1039 դիտում
20:15 01-02-2025
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
988 դիտում
19:02 01-02-2025
ԱՄՆ-ն բարձրացնում է մաքսատուրքերը Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի համար. Սպիտակ տուն
1045 դիտում
18:15 01-02-2025
Լիբանանում հայ հոգևորական է զոհվել