Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվել էր ուրախ ու հետաքրքիր միջոցառում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում երեխաների համար կազմակերպվել էր ուրախ ու հետաքրքիր միջոցառում, որին մասնակից են եղել մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանը և մետրոպոլիտենի աշխատակազմի ներկայացուցիչներ։
Մետրոպոլիտենը կարծես մանկության մոլորակ լիներ, ուր գերիշխում էին միայն ուրախ տրամադրությունն ու հեքիաթային վառ գույները։
Տոնական օրվա կապակցությամբ՝ «Ռադիո Վան» ընկերության նախաձեռնությամբ Երևանի մետրոպոլիտենի կայարանային համալիրների, շարժասանդուղքների և գնացքների մեջ ձայնային հաղորդումներն ընթերցում էին երեխաները։
Սիրված մուլտհերոսների ուղեկցությամբ ՝ օրվա հերոսները տոնական գնացքով ուղևորվեցին դեպի «Հանրապետության հրապարակ» կայարան, որտեղ և շարունակվեց տոնախմբությունը։
Կայարանի շատրվանների մոտ երեխաները նկարվեցին իրենց սիրելի մուլտհերոսների հետ, պարեցին, երգեցին, մասնակցեցին մրցույթների, համտեսեցին պաղպաղակ ու քաղցրավենիքներ և ստացան փոքրիկ նվերներ մետրոպոլիտենի անձնակազմի կողմից։
Հունիսմեկյան տոնի առթիվ Երևանի մետրոպոլիտենի ողջ անձնակազմի մաղթանքը երեխաներին մեկն է` խաղաղ, անհոգ և երջանիկ մանկություն, բարօրություն և արժանապատիվ ապագա:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի