211652_close_icon
views-count1842 դիտում article-date 14:55 01-06-2019

Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահի նստավայրի բակում տոնական միջոցառում է կազմակերպվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ այսօր Հանրապետության նախագահի նստավայրի բակում փոքրիկներին նվիրված տոնական միջոցառում էր կազմակերպվել: Տոնական օրը մեկնարկել է հատուկ համերգով, ինչին հաջորդել է ուրախ երգն ու պարը: Փոքրիկների համար կազմակերվել էին ժամանցային և ուսուցողական խաղեր: Նրանք հնարավորություն են ունեցել նաև դիտել սիրելի հեքիաթների բեմականացումները՝ Մանկապատանեկան թատրոնի սաների կատարմամբ: Միջոցառումը կազմակերպվել է Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր