211652_close_icon
views-count719 դիտում article-date 14:01 24-11-2022

Պարեկային ծառայության հետ կապված միայն մեկ խնդիր եմ տեսնում, դա կանանց ներգրավումն է. ՄԻՊ-ը խոստացել է օգնել. Փաշինյան

Ամեն տարի մեր պարեկային ոստիկանության որակը պետք է փոխվի եւ մարդիկ դա պետք է տոեսնեն: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդտեղ արդեն տեսանելի են որոշակի խնդիրներ, որոնք պետք է շտկվեն:

Նրա խոսքով, եթե չկա առաջընթաց, ուրեմն դեգրադացիա է տեղի ունենում:

«Պարեկային ծառայության ներդրման հետ կապված ես միայն մեկ խնդիր եմ տեսնում, որը դեռ չենք կարողանում լուծել: Դա կանանց ներգրավումն է պարեկային ծառայության մեջ: ՄԻՊ-ը մեզ խոստացել է, որ այդ ուղղությամբ հատուկ աշխատակք կանի»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր