37405 դիտում
21:53 23-07-2022
Վարդավառի առթիվ Պարեկային ծառայության Երևանի, Շիրակի և Լոռու մարզերի ստորաբաժանումները հուլիսի 24-ին անցնելու են ուժեղացված ծառայության,ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյան
Վարդավառի առթիվ Պարեկային ծառայության Երևանի, Շիրակի և Լոռու մարզերի ստորաբաժանումները հուլիսի 24-ին անցնելու են ուժեղացված ծառայության։ Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանի հայտարարության մեջ:
«Հորդորում ենք խստորեն պահպանել ոչ միայն ճանապարհային երթևեկության, այլև համակեցության կանոնները։ Պարեկները հետևողականորեն արձագանքելու են հասարակական կարգի ցանկացած խախտման։ Կոչ ենք անում դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ, որպեսզի տոնական օրն անցնի առանց միջադեպերի և իր խորհրդին համահունչ։ Այս գործում կարևոր է յուրաքանչյուրիս իրավագիտակից ու իրավահարգ վարքագիծը։
Պարեկային ծառայությունը կանխավ շնորհավորում է Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ ու մաղթում անվտանգ և առանց միջադեպերի օր», - ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)