211652_close_icon
views-count84277 դիտում article-date 18:48 23-11-2022

Ավտովթար՝ Լոռու մարզում. Սպիտակի ոլորանների սկզբնամասում բախվել են BMW-ն ու Renault Logan-ը, վերջինս հայտնվել է ծառերի մեջ, օպերատիվ են գործել Լոռու հրշեջ-փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են 61-ամյա Սուրիկ Խալաթյանի վարած BMW մակնիշի և 58-ամյա Աղաջան Մնացականյանի վարած Renault Logan մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Renault-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ։

Օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Սպիտակի թիվ 41 հրշեջ--փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, Լոռու գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և դասակի հրամանատար Արամ Պետրոսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Սամվել Պետրոսյանն ու Ալեքսանդր Ամիրխանյանը։

Վթարի փաստով պարեկային ծառայության Լոռու գումարտակում նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել են նաև Սպիտակի ԲԿ-ի բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրենք չեն տուժել։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր