31236 դիտում
11:17 14-11-2022
Խոշոր ավտովթար Երևանում․ Գայի պողոտայում բախվել են Range Rover-ն ու Mercedes-ը․ կան վիրավորներ, վարորդներից մեկն ունեցել է խմածության ամենաբարձր աստիճան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 58-ամյա Ապրես Վարդապետյանի վարած Mercedes մակնիշի և 38-ամյա Մուշեղ Առաքելյանի վարած Range Rover մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 51-ամյա Արթուրիկ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հեթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Մհեր Միրաքյանն ու Արամ Գասպարյանը։
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և հատկապես կաևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ Ա․ Համզոյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, Mercedes-ի վարորդն ունեցել է խմածության ամենաբարձր աստիճան։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+