211652_close_icon
views-count1827 դիտում article-date 20:12 13-11-2022

Մբապեի գոլը ՊՍԺ-ին օգնեց ջախջախել Օսերին, Մեսսին խաղաց 74 րոպե․ ArmSport.am

ArmSport.am-ը գրում է․ «Ֆրանսիական Լիգա 1-ի 15-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ ընդունել է «Օսերին» և 5 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։

Խաղի հաշիվը 11-րդ րոպեին բացել է Կիլիան Մբապեն՝ Նունու Մենդեշի փոխանցումից հետո դառնալով գոլի հեղինակ։ Երկրորդ կեսում Մենդեշը երկրորդ արդյունավետ փոխանցումը կատարեց, այս անգամ Կառլոս Սոլերին, որը 51-րդ րոպեին խփեց իր թիմի երկրորդ գնդակը։ 6 րոպե անց ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հաքիմին հաշիվը դարձրեց խոշոր, 81-րդ րոպեին տանտերերի 4-րդ  գոլը խփեց Ռենատու Սանշեշը, իսկ հանդիպման վերջնահաշիվը ձևակերպեց Ուգո Էկիտիկեն։

Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն վաստակեց 41 միավոր և առաջիկա հետապնդող «Լանսին» արդեն 5 միավորով է գերազանցում։ Օսերը 13 միավորով գտնվում է 15-րդ տեղում»։
   
 

Նմանատիպ նյութեր