Իսպանիայի գավաթ. Տելյոյի հեթ-տրիկը օգնեց «Բարսելոնա»-ին ջախջախել «Լևանտե»-ին. տեսանյութ
Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Բարսելոնա»-ն հյուրընկալվեց «Լևանտե»-ին: Կատալոնյան ակումբը կարողացավա կամային հաղթանակ տանել իր մրցակցի նկատմամբ: 31-րդ րոպեին Էլ-Զհարը առաջ մղեց «Լևանտե»-ին: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Խուանֆրանը գնդակը պատահմամբ ուղարկեց սեփական դարպասը, իսկ 60-րդ րոպեին Կրիստիան Տելյոն հյուրերին առաջ մմղեց: Խաղավերջում Տելյոն ևս երկու անգամ աչքի ընկավ և դարձավ դասական հեթ-տրիկի հեղինակ:
Այս թիմրի պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 30-ին:
«Լևանտե» - «Բարսելոնա»`1:4
Գոլեր` Էլ-Զհար 31', - Խուանֆրան 53' (ինք), Տելյո 60’, 81', 86’