2680 դիտում
21:53 07-12-2014
Լեո Մեսսիի հեթ-տրիկը օգնեց «Բարսելոնա»-ին ջախջախել «Էսպանյոլ»-ին. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում տեղի ունեցավ կատալոնյան դերբին, որի շրջանակում միմյանց հետ մրցեցին «Բարսելոնա»-ն և «Էսպանյոլ»-ը: Արդեն 13-րդ րոպեին հյուրերը Սերխիո Գարսիայի դիպուկ հարվածի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ: Հարկ է նշել, որ Վերջին անգամ «Էսպանյոլ»-ին արտագնա խաղում հաջողվել էր «Բարսելոնա»-ի դարպասը գրավել 2009 թվականի փետրվարի 21-ին: Այդ ժամանակ «Էսպանյոլ»-ը 2:1 հաշվով հաղթել էր «Բարսելոնա»-ին:
Առաջին խաղակեսի վերջին րոպեին Լիոնել Մեսսին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, իսկ երկրորդ խաղակեսի սկզբնամաում առաջ մղեց իր թիմին: Քիչ անց Պիկեն զարգացրեց իր թիմի հաջողությունը: Հանդիպման ավարտից 13 րոպե առաջ Պեդրոն չորրորդ գնդակը ուղարկեց մրցակցի դարպասը: Խաղի վերջակետը դրեց Լիոնել Մեսսին, ով Իսպանիայի առաջնություններում իր 21-րդ հեթ-տրիկը գրանցեց:
[b]«Բարսելոնա» - «Էսպանյոլ»՝5:1[/b]
Գոլեր՝ Մեսսի 45՛, 50՛, 81՛, Պիկե 53՛, Պեդրո 77՛ - Գարսիա 13՛
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2281 դիտում
11:29 23-01-2014
Իսպանիայի գավաթ. Տելյոյի հեթ-տրիկը օգնեց «Բարսելոնա»-ին ջախջախել «Լևանտե»-ին. տեսանյութ
1596 դիտում
21:03 29-03-2014
Մեսսիի գոլը օգնեց «Բարսելոնա»-ին հաղթել «Էսպանյոլ»-ին. տեսանյութ
1829 դիտում
10:33 17-03-2014
Մեսսին իր 21-րդ հեթ-տրիկը ձևակերպեց «Բարսելոնա»-ի կազմում
Այս բաժնից
22615 դիտում
09:50 18-01-2025
Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո
3004 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2386 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»