Ռոնալդուի դուբլը օգնեց «Ռեալ»-ին ջախջախել «Ալմերիա»-ին. տեսանյութ
Իսպանիայի առաջնության առաջատար Մադրիդի «Ռեալ»-ը շարունակում է իր հաղթարշավը: 15-րդ տուրում Կառլո Անչելոտիի թիմը հյուրընկալվելիս խոշոր հաշվով հաղթանակ տարավ «Ալմերիա»-ի նկատմամբ:
15 տուրից հետո «Ռեալ»-ը 39 միավորով շարունակում է գլխավորել Պրիմերայի մրցաշարային աղյուսակը, «Բարսելոնա»-ին գերազանցելով 5 միավորով:
[b]«Ալմերիա» - «Ռեալ»՝1:4[/b]
Գոլեր՝ Վերսա 39՛ - Իսկո 34՛, Բեյլ 42՛, Ռոնալդու 81՛, Ռոնալդու 88՛