211652_close_icon
views-count1291 դիտում article-date 16:48 13-11-2022

Իրանի նավթավերամշակման գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել

Իրանի Իսֆահան նահանգի Մոբարաք արդյունաբերական քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հայտնում է ISNA գործակալությունը։

Տեղի անվտանգության ուժերի փոխանցմամբ՝ հրդեհը բռնկվել է ավտոմեքենաների յուղի արտադրության գործարանում։

Հրդեհի մարմանը ներգրավվել են ավելի քան 20 հրշեջ-փրկարարական ջոկատներ, տարհանվել են գործարանում գտնվող մարդիկ։ Առայժմ տուժածների մասին տեղեկություններ չկան։

Մոբարաքում, ընդհանուր հաշվով կա շուրջ 400 արդյունաբերական օբյեկտ։

Նմանատիպ նյութեր