Լվովի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Ուկրաինական Լվով քաղաքի «Էլեկտրոն» գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է TACC-ը:
Ըստ տեղի Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների՝ հրդեհը բռնկվել է գործարանի 2-րդ հարկում՝ մասնավոր արտադրամասում:
Հրդեհի վայր են ժամանել 62 հրշեջ-փրկարար ՝ 12 մարտական հաշվարկով:
Այս պահին հրդեհը հաջողվել է մեկուսացնել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով զոհեր և տուժածներ չկան: