Հրդեհ է բռնկվել Ճապոնիայի նավթային գործարաններից մեկում
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը, հրդեհ է բռնկվել Ճապոնիայում։
Դեպքը տեղի է ունեցել Արիթա քաղաքի նավթային գործարանում, ինչի հետևանքով տարհանվել է տեղի բնակչությունը։
Հրդեհը մարելու համար ժամանել են քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատները։
Զոհերի և վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան։ Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։