Ճապոնիայի քիմիական գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել
Ճապոնիայի Mitsui Chemicals քիմիական գործարանում, որը գտնվում է Մոբարա քաղաքում, հրդեհ է բռնկվել: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Դեպքի մանրամասները դեռևս հայտնի չեն: Գործարանի անվտանգության աշխատակիցը հայտարարել է, որ ձայն է լսել` ամենայն հավանականությամբ բեռնատարը բախվել է ինչ-որ բանի:
Ըստ նախնական տեղեկությունների` վիրավորվել է 3 մարդ: