211652_close_icon
views-count70372 դիտում article-date 18:51 10-11-2022

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել է հանցավոր խումբ, ովքեր առևանգված ավտոմեքենաների դիմաց տերերից պահանջել են մինչև 4000 ԱՄՆ դոլար, իսկ հրաժարվողների մեքենաները հրկիզման եղանակով ոչնչացրել են 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրերս ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, երկար ժամանակ իրականացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, մայրաքաղաքում բացահայտել է կազմակերպված խումբ, ովքեր զբաղվել են  շորթմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԱԾ-ում ճիշտ և պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հարուցվել է քրեական գործ և այդ քրեական գործի շրջանակում որպես մեղադրյալ է ներգրավվել Արմեն Ն-ն։ Վերջինս հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար է մեղադրվում։ 

Արմեն Ն-ն տարբեր անձանցից հափշտակել է թանկարժեք ավտոմեքենաներ և  դրանք տերերին վերադարձնելու համար գումարներ է շորթել, ապա այն ժողովրդի լեզվով ասած «վազռվատ անելու նպատակով» Հարություն Ս-ի կողմից ստեղծված հանցավոր խմբի հետ մի քանի հոգով մենակ 1 տարվա ընթացքում՝ 2006-2007 թթ. հափշտակել են 28  հատ ավտոմեքենաներ։

Դրանից հետո հանցավոր խմբի մյուս անդամները կապի մեջ են դուրս ելել տուժողների հետ և 1000-4000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց մեքենաները վերադարձրել են տերերին։

Գ. Շամշյանի տեղեկություններով, եթե եղել են հափշտակված ավտոմեքենաների տերեր, ովքեր գումարը հրաժարվել են վճարելուց, ապա հանցավոր խմբի անդամների կողմից հրկիզման եղանակով մեքենաները ոչնչացրել են։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր