58931 դիտում
22:28 20-09-2017
Վանդալիզմ Տավուշի մարզում. ստահակը կամ ստահակները հրկիզման եղանակով Տավուշի մարզում այրել են մեծ թվով գյուղացիների ապրուստի միջոց ՝ խաղողի այգիները
Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քր. օր.-ի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է սեպտեմբերի 1-ին Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող «Ղուր-Ղոբին» կոչվող տարածքում գտնվող Այգեհովիտ գյուղի բնակիչներին պատականող խաղողի այգիները ինքնությունը չպարզված անձի կամ անձանց կողմից դիտավորությամբ հրկիզման եղանակով վնասելու և ոչնչացնելու փաստով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բնակիչներ՝ Արթուր Եսայանին պատճառվել է 19 հազար, Ժաննա Ծատուրյանին՝ 195 հազար, Ալբերտ Գևորգյանին՝ 101 հազար, Լևոն Դալլաքյանին՝ 78 հազար, Հրաչիկ Շահնազարյանին՝ 39 հազար, Սարգիս Եսայանին՝ 78 հազար, Սերգեյ Դալլաքյանին՝ 273 հազար, Արամ Գևորգյանին՝ 187 հազար, Արամ Գուլանյանին՝ 109 հազար, Հովհաննես Շահնազարյանին՝ 54 հազար, Արմեն Ղավալյանին՝ 78 հազար, Աշոտ Դալլաքյանին՝ 39 հազար, Արկադիա Ղավալյանին՝ 39 հազար, Յուրիկ Շահնազարյանին՝ 187 հազար, Արմեն Դալլաքյանին՝ 54 հազար, Գառնիկ Պողոսյանին՝ 280 հազար, Սամվել Թամրազյանին՝ 19 հազար դրամի վնաս:
Ընդհանուր առմամբ՝ գյուղացիները կրել են 2 մլն դրամից ավելի նյութական վնաս:
Տավուշի մարզի ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժշետ գործողություններ՝ վանդալիզմ կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: