211652_close_icon
views-count502 դիտում article-date 09:07 17-10-2026

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Մուղնի բնակավայրում բախվել են «Mazda EZ-6»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավոր․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 20։50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր Մ3 ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում՝ Մուղնի բնակավայրի վարչական տարածքում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Մաքսիմ Ղ․-ի վարած  «Mazda EZ-6» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 63-ամյա Աղասի Գ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Mazda»-ի վարորդն ու ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արման Բաղդասարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արթուր Գևորգյանն ու կրտսեր պարեկ Վաղարշակ Յազիչյանը։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+

Նմանատիպ նյութեր