211652_close_icon
views-count1237 դիտում article-date 21:17 16-10-2026

Ավտովթար՝ Լոռու մարզում․ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է․ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները, փրկարարներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, Շիրակամուտ բնակավայրի վարչական տարածքում, բախվել են Լոռու մարզի բնակիչներ 20-ամյա Վաչիկ Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 59-ամյա Արտակ Ղ․-ի վարած «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները, Արտակ Ղ․-ի ուղևոր Նարինե Հ․-ն, Վաչիկ Գ․-ի ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ 47-ամյա Քրիստինե Մ․-ն և 17-ամյա Լ․ Գ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի և ջոկատի հրամանատար Արգամ Հակոբյանի գլխավորությամբ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Մխիթարյանի և դասակի հրամանատար Էդգար Պողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վարդան Համբարյանը և Հայկ Երիցյանը։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Երեմ Դանիելյանի և քննիչ Դավիթ Փանոսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր