60153 դիտում
22:50 20-08-2024
Աբովյանում հայտնի «բենզինների խաչմերուկը» ե՞րբ է մաքրվելու «ատոմային ռումբերից»․ բենզալցակայանների տերերից շատերը զավթել են կանաչ տարածքներն ու գործում են օրենքի կոպիտ խախտումներով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Տևական ժամանակ է՝ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Աբովյան քաղաքի բնակիչներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ Աբովյան քաղաքի ժողովրդին հայտնի «բենզինների խաչմերուկը» կարելի է համարել «պալիգոն»։
Երեկ՝ օգոստոսի 20-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մեծ թվով քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Մենք նախանձում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ու պատճառը ոչ թե, որ նա մեր քաղաքապետից լավն է, այլ պարզապես Երևանը մաքրում է իրենից լուրջ վտանգ ներկայացնող բազմաբնակարանային շենքերի, մանկապարտեզների, ուսումնական հաստատությունների հիվանդանոցների տարածքներին մոտ գտնվող բենզալցակայաններից։
Բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես են Երևանի քաղաքապետարանում այս ամենը վերացրել, հետո կանաչապատել ու այն վերադարձել են ժողովրդին։ Սովետական տարիներին Աբովյան քաղաքի այդ հատվածը նույնպես համարվում էր քաղաքի ամենաբարեկարգ ու անվտանգ վայրերից մեկը, բայց ԽՍՀՄ փլուզումից հետո մայթերի, կանաչ գազոնների ու մեր անվտանգության հաշվին սնկի նման բենզալցակայաններ տեղադրեցին ու տարածքը, որ սովետական տարիներին կոչվում էր Աբովյանի շրջանաձև խաչմերուկ, հիմա կոչում են «Բենզինների», բայց մենք էլ ավելացնում ենք «ատոմային ռումբերի կալցավո», քանի որ չկա երաշխիք, որ մի օր էդ անտեր բենզալցակայաններից մեկը չի պայթի։
Մենք գիտենք նաև, որ անվտանգության ոչ մի կանոն չի պահպանվում, իսկ բենզալցակայանների տերերը շատ հատվածներ զավթել են։
Հասկանում ենք, խառը ժամանակներ էր, ով ինչ ուզում անում էր։ Ինչպես ժողովուրդն է ասում «շունը տիրոջը չէր ճանաչում» ու այդ տարիներին որոշ մարդիկ մեր քաղաքի սրտում, Խաչատուր Աբովյանի կիսանդրու չորս կողմը կարելի է ասել «ականապատել են»։
Այդ խառը ժամանակահատվածները հիմա պատմություն են դարձել։ Ամբողջ աշխարհը պայքարում է, որպեսզի նման բենզագազալցակայաններ բազմաբնակարանային շենքերի, հիվանդանոցների, մանկապարտեզների, ընդհանրապես մարդաշատ վայրերին մոտ չլինեն, իսկ մեզ մոտ՝ Աբովյանում, կարծես դեռ քարե դար է։ Մենք գիտենք, որ Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը, քաղաքապետարանի ողջ անձնակազմը քանի ամիս է պայքարում են, որպեսզի այդ բոլոր անօրինական օգտագործվող բենզալցակայանները վերացվեն և մայթերն ու կանաչ գոտիները վերադարձվի ժողովրդին, բայց միչև այս պահը մեզ համար գաղտնիք է, թե ինչն է պատճառը, որ «սայլը տեղից չի շարժվում», իսկ մեր իշխանությունները ասում են, թե մենք պետք է քայլենք Եվրոպական չափանիշներով, բա Եվրոպայում նման բան կլիներ։
Նախ թույլ չէին տա, իսկ եթե լիներ, կառուցապատողին մի «չալաղաջ» գումարով կտուգանեին, հետ էլ կպարտավորեցնեին, որպեսզի իր հաշվին ապամոնտաժեր ու տարածքը բերեր նախկին տեսքին, իսկ մեզ մոտ իշխանությունների հետ «մուկն ու կատու» են խաղում։ Էլ չենք ասում, որ նշված հատվածում քանի անգամ ավտովթարներ են տեղի ունեցել և այդ ավտոները հայտնվել են բենզալցակայանների տարածքում։ Երջանիկ պատահականություն է, որ պայթյուն, բռնկում տեղի չի ունեցել, բայց դե հո ամեն անգամ պապը փլավ չի ուտի։
Մենք խնդրում ու պահանջում ենք Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին, Աբովյանի խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանին, որպեսզի օր առաջ վերացնեն այդ պատուհաս դարձած «ատոմային ռումբերը»։
Անհրաժեշտության դեպքում էլ հենց տերերին պարտավորեցնեն, որ իրենց «եփած բորշչը իրենք էլ ուտեն»։
Խնդրի վերաբերյալ ֆոտոլրագրողը զրուցել է Աբովյան խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Դավիթ Զարոյանի հետ, ինչը ներկայացնում ենք տեսանյութով։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
66535 դիտում
17:35 18-05-2019
Երևանը սիրող պաշտոնյան օր առաջ պետք է մայրաքաղաքը մաքրի նման վտանգավոր «ատոմային ռումբերից». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ