211652_close_icon
views-count351 դիտում article-date 12:51 10-11-2022

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններն ավարտվել են անարդյունք. ԱԷՄԳ-ի ղեկավար

Իրանի եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ներկայացուցիչները Վիեննայում բանակցություններ են վարել՝ նվիրված Թեհրանի միջուկային ծրագրին, դրանք ավարտվել են անարդյունք, տեղեկացրել է կազմակերպության ղեկավար Ռաֆայել Գրոսին։

«Եվ այսպես, դրանք ոչ մի նոր բան չբերեցին»,- ասել է Գրոսին Reuters գործակալության հարցազրույցում։

Նա նշել է, որ ԱԷՄԳ-ի ներկայացուցիչները պատրաստվում են մի քանի շաբաթ հետո Իրան մեկնել՝ բանակցությունները շարունակելու համար։