Իսրայելի և Պաղեստինի միջև բանակցություններն անարդյունք են ավարտվել. ԶԼՄ-ներ
Պաղեստինցի և իսրայելցի բանակցողների խաղաղ գործընթացը փրկելու վերաբերյալ հանդիպումն այսօր վաղ առավոտյան անարդյունք է ավարտվել: Այն շուրջ 5 ժամ է տևել և անց է կացվել ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցիչ Մարտին Ինդիկի միջնորդությամբ, հայտնում են պաղեստինյան ԶԼՄ-ները:
Անանուն մնալ ցանկացող պաղեստինցի ներկայացուցիչը շեշտել է, որ բանակցային գործընթացում «ճգնաժամը շարունակվում է»: «Հանդիպման ընթացքում իսրայելցիները պաղեստինցիներին սպառնացել են, և ներկա պահի ճգնաժամի համար լուծում չի գտնվել»,- ավելացրել է նա: