211652_close_icon
views-count23404 դիտում article-date 19:29 08-11-2022

Երևանում՝ Դավիթաշեն վարչական շրջանում թալանել են նշված վարչական շրջանի ղեկավարի տեղակալի Mercedes-ը 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 5-ին ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևան քաղաքի Դավիթաշեն վարրչական շրջանի բնակիչ՝ 48-ամյա Հրաչյա Հակոբյանը և հայտնել, որ նոյեմբերի 4-ին, ժամը 19;00-ից մինչև նոյեմբերի 5-ի 18։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Դավիթաշեն 1-ին թաղամասում գողացել են շենքի բակում կայանված, իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքռնայի կողային հայելիները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի խմբի օպերլիազորի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժմում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Հակոբյանը Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։